Lyoka — Es der kam | Лёка — Ес дер кам в HD качестве

Смотреть армянский видеоклип Лёка — Ес дер кам | Հայկական երաժշտական ​​տեսահոլովակ Lyoka — Es der kam | Լյոկա — Ես դեռ կամ в хорошем качестве


Lyrics — Ես դեռ կամ

Ես դեռ կամ, ես դեռ կամ,
Ու կլինեմ երկար-երկար,
Ու ես դեռ կպայքարեմ:
Ես դեռ կամ, բայց շատերն արդեն, ցավոք սրտի, չկան,
Գնացին վերածնվեն։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի,
Հայը հայ ա, նա ապրելու իրավունք ունի,
Ես էլ մեկն եմ նրանցից, ու իմացեք՝ կամ,
Ու իմ արածն էլ կորցրել եմ մի քանի անգամ:

Ես իրավունք ունեմ ունենալու տուն, հող,
Ապրելու իմ տանն անվտանգ, ապահով:
Ես իրավունք ունեմ իմ պատմությունը պատմելու
Կրկնակի իրավունք՝ իմ ապագան փոխելու:

Ինձ լսեն իմ տան պատերը, իմանան ես կամ,
Արել եմ, ինչ կարողացել եմ, բայց դե էս անգամ,
Ամեն ինչ ուրիշ կերպ էր, թշնամին՝ մի քանի։
Պարզվում էր, որ մենակ էինք։
Գրողը տանի։

Բայց դե ես կամ մեկ ա կամ թեկուզ վիրավոր,
Ժայռն անգամ պարտվում ա գետերին զորավոր,
Ես պայքարում եմ էնքանով, որքանով որ կամ,
Էս անգամ էլ չկարողացան սպանել։
Ես դեռ կամ։

Հիմա էլ իմ դիմաց լուռ, առաստաղը՝ ծուռ,
Բոլորը կատաղած են՝ ատամները սուր,
Կասկածելի ա մի տեսակ օգնության ձեռքը,
Շուտ չի լավանում դանակով մեջքի վերքը։

Ես կվերադառնայի, բայց չգիտեմ ուր։
Տարբերությունը որն ա, եթե չունեմ կտուր։
Նորից կսկսեմ, էդ ամեն ինչ սովորական ա,
Շատերի համար դեռ կարևորը Ադանան ա։

Ու՞մ հետ խոսեմ, ու՞մ, ու՞մ մոտենամ, հը՞,
Ու՞մ հետ կիսեմ, ու՞մ հավատամ, հը՞…
Դեռ վաղուց են մեզ ասել՝ քիչ ենք, բայց հայ։
Ու էդ քչության մեջ էլ տարբերում ենք հայ։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի,
Հայը հայ ա, նա ապրելու իրավունք ունի։
Ես էլ մեկն եմ նրանցից, ու իմացեք՝ կամ,
Իմ պապերի նման կասեմ՝
Ես դեռ կամ։